Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ


Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

  • 10-06-2025 11:51:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից,  ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը:
 
Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկվել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հանդիպման ընթացքում:
 
Ներդրումային փաթեթն արդեն իսկ ներկայացված է ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Հանրային ներդրումային կոմիտեում որոշումներ ընդունելու համար։ Առաջիկայում նաև Երևանի քաղաքապետարանը պաշտոնական շրջանառության մեջ կդնի հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը:
 
Քաղաքապետ Ավինյանը բարձր է գնահատել «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքը շարունակական կլինի նաև կայարանի կառուցան փուլում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը