ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ<br />


 

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

  • 01-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 1-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում սկսեց նախապատրաստվել սեպտեմբերի 6-ին եւ 10-ին Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ կայանալիք 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը Երեւանում անցկացվող ուսումնամարզական հավաքին է հրավիրել 25 ֆուտբոլիստի: Հայաստանի թիմերում խաղացող ֆուտբոլիստներից բացի հրավիրվել են Ռուսաստանի, Դանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ռումինիայի, Հոլանդիայի եւ Իրանի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները:
Նոյյան տապան  -   Սպորտ