ԱՍՀ նախարարությունը շարունակում է ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին
10-06-2025 17:00:06 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
Անհրաժեշտ ծառայությունների տրամադրումն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակով պետական բյուջեից 2025 թ․ համար հատկացվել է 477 մլն 765 հազար դրամ․ տրամադրվող ծառայություններից այս պահին օգտվում է 3300 շահառու։
Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:
2025 թ․ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
· «Գորիսի նոր սերունդ» (Գորիս համայնք, հեռ․093 118 086)։
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ ցերեկային խնամքի ծառայության կենտրոն։