Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները «Մակարով» ատրճանակ և զինամթերք են հայտնաբերել


Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները «Մակարով» ատրճանակ և զինամթերք են հայտնաբերել

  • 10-06-2025 17:38:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 7-ի ցերեկը 911 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, թե Վանաձորի Վարդանանց փողոցում՝ չգործող գործարանի մուտքի մոտ գտնվող բաց ավտոտնակում, ատրճանակ և նռնակ է թողել։
 
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ոստիկաններն ավտոտնակում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային «Մակարով» ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ և պայթուցիչով նռնակ։
 
Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն