Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել


 

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել

  • 10-06-2025 18:27:59   | Ավստրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հունիսի 10-ի առավոտյան հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդել են ավստրիական Kronen Zeitung թերթը և APA լրատվական գործակալությունը։
 
Ըստ ոստիկանության՝ զոհերի թվում կան երեխաներ և ուսուցիչներ, սակայն նրանց մասին ճշգրիտ տեղեկություններ դեռևս չեն հայտնում։ Հարձակման համար կասկածվում է աշակերտներից մեկը, որը, ենթադրաբար, ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերել են դպրոցի զուգարաններից մեկում։
 
Կանցլեր Քրիստիան Շտոկերը չեղարկել է օրվա իր բոլոր հանդիպումները։ Ներքին գործերի նախարարը մեկնել է Գրաց։
 
«Գրացի դպրոցում տեղի ունեցած կրակոցներն ազգային ողբերգություն են, որը խորապես ցնցել է մեր ամբողջ երկիրը։ Բառեր չկան նկարագրելու այն ցավը և վիշտը, որը մենք բոլորս՝ ամբողջ Ավստրիան, զգում ենք այս պահին»,- X-ի իր էջում գրել է կանցլերը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը