18-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Տելեգրամով» պատվիրած թմրանյութը փնտրելիս


18-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Տելեգրամով» պատվիրած թմրանյութը փնտրելիս

  • 10-06-2025 19:24:31   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Կոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն