ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին


ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

  • 10-06-2025 19:48:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը ևԱրսեն Համբարձումյանն հունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրձանային քաղաքական զարգացումներին։
 
ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական Օտտավայի սկզբունքային դիրքորոշումներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձիուղղությամբ։
 
Երկուստեք կարևորվել է Կանադայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացման գործում։
 
ՀՅԴ Բյուրոյիհանրայինկապերիգրասենյակ
6 հունիսի, 2025
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն