ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ


 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ

  • 11-06-2025 16:17:07   | Եթովպիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 10-ին աշխատանքային այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին:
 
ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները:
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ Սելասիին է ներկայացվել միջագնական խորհրդակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ նախանշված ուղղություններով համագործակցության զարգացման համատեքստում: Կարևորվել է նաև երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն