Դատապարտում ենք Իրանի դեմ միակողմանի հարձակումը. ՀՀ ԱԳՆ


 

Դատապարտում ենք Իրանի դեմ միակողմանի հարձակումը. ՀՀ ԱԳՆ

  • 13-06-2025 12:10:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում հրապարակված գրառմամբ դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը: 
 
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
 
Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- նշված է գրառման մեջ: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը