Սյունիքում դատախազական ներգործության արդյունքում պետբյուջե է վճարվել 19 միլիոն 833 հազար դրամ


 

Սյունիքում դատախազական ներգործության արդյունքում պետբյուջե է վճարվել 19 միլիոն 833 հազար դրամ

  • 13-06-2025 16:34:33   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն