Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ


 

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ

  • 13-06-2025 16:38:40   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
 
Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
 
- արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
 
Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն