Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի


Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի

  • 14-06-2025 15:52:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր էջում բրել է.
 
«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: 
 
Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: 
 
Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում:
 
Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:
Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: 
 
Դրա հետ համաձա՞յն է)))
 
Արի է, արիիի...»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն