Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան


 

Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

  • 14-06-2025 16:45:36   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։Նա նաև տեղեկացրեց, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։

Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի տարածքում ռազմական և միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների։

Իսրայելն այս պահի դրությամբ հայտնել է իրանական հարվածների հետևանքով 3 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Իրանը և Իսրայելն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց տարածքին։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը