Իրանում մինչև հունիսի 18-ը երկարաձգել են ներքին և միջազգային թռիչքների արգելքը


 

Իրանում մինչև հունիսի 18-ը երկարաձգել են ներքին և միջազգային թռիչքների արգելքը

  • 17-06-2025 15:59:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Իրանում ներքին և միջազգային թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 18-ի 02։00-ն (խմբ.՝ Երևանի ժամանակով 02:30-ը): Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության Ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանին:
 
«Ներքին և միջազգային չվերթերն արգելված են մինչև չորեքշաբթի օրվա ժամը 02:00-ն: Բոլոր հայրենակիցներին խնդրում ենք խուսափել երկրի օդանավակայաններ այցելելուց և չվերթերի վիճակին հետևել միայն պաշտոնական աղբյուրներից», – ասել է պաշտոնյան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը