ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԻՍՐԱՅԵԼ ՄԻԼԻՏՈՍՅԱՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է<br />


 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԻՍՐԱՅԵԼ ՄԻԼԻՏՈՍՅԱՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

  • 26-08-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 25-ին լրացավ Հայաստանի անվանի ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի 40-ամյակը: Գյումրեցի մարզիկը Խորհրդային Միության, աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր է: ԽՍՀՄ հավաքականի կազմում Ի.Միլիտոսյանը Սեուլի օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Բարսելոնի օլիմպիադայում նվաճել է չեմպիոնի կոչումը: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետն այժմ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի տնօրենն է:
Նոյյան տապան  -   Սպորտ