ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ<br /> ԲԱԺԱՆԵՑԻՆ 5-6-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ԲԱԺԱՆԵՑԻՆ 5-6-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 25-08-2008 18:00:00   | Թուրքիա  |  Սպորտ
ՄԵՐՍԻՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ավարտվեց մինչեւ 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադան: 26 թիմերի պայքարում Հայաստանի ներկայացուցիչները (Սամվել Տեր-Սահակյան, Վահե Բաղդասարյան, Հայկ Վարդանյան, Հայկ Թամազյան) վաստակեցին 24 միավոր եւ Վրաստանի թիմի հետ բաժանեցին 5-6-րդ տեղերը: 28,5-ական միավորով 1-2-րդ տեղը բաժանեցին Հնդկաստանի եւ Ռուսաստանի թիմերը: 3-րդը Ֆիլիպինների շախմատիստներն են` 27, 4-րդը` ադրբեջանցիները (24,5 միավոր):
Նոյյան տապան  -   Սպորտ