Մերձավոր Արևելքը կարող է ստվեր գցել Ուկրաինայի վրա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. Bloomberg


 

Մերձավոր Արևելքը կարող է ստվեր գցել Ուկրաինայի վրա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. Bloomberg

  • 23-06-2025 19:21:35   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հաագայում՝ հունիսի 24-25-ը։ Սակայն Ուկրաինան և Վոլոդիմիր Զելենսկին կարող են չստանալ այն ուշադրությունը, որը ցանկանում են դաշինքի այս հանդիպման ժամանակ, քանի որ ԱՄՆ-ն և Եվրոպան կենտրոնացած են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վրա՝ հաղորդում է Bloomberg-ը։
 
Հակառակ այս կանխատեսման՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ դաշինքը Հաագայի գագաթնաժողովում կվերահաստատի Ուկրաինային ցուցաբերած աջակցությունը:
 
«Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային նրա պաշտպանական կարիքների համար, և անդամ պետությունները համաձայնել են Կիևին հատկացնել 35 միլիարդ եվրո»,- հայտարարել է Ռյուտեն։
 
Միաժամանակ նա նշել է, որ ընդունվելու են դաշինքի անդամ երկրների ՀՆԱ-ի 5%-ի ծախսերի վրա հիմնված ռազմական ներդրումների, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ընդլայնման ծրագրեր:
 
«Ռազմական ներդրումների ծրագիրը, իհարկե, գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ այն ենթադրում է մեր ՀՕՊ-ի հնգապատկում, հազարավոր տանկերի և մարտադաշտի համար միլիոնավոր փամփուշտների արտադրություն»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը