ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ<br /> ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ<br />


 

ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ

  • 22-08-2008 20:00:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 22-ին Պեկինի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում հայաստանցի Հրաչիկ Ջավախյանը (60 կգ) պարտվեց ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոյին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Սա Հայաստանի օլիմպիական պատվիրակության 6-րդ բրոնզե պարգեւն է: Այսպիսով Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները 29-րդ ամառային օլմպիական խաղերում:
Նոյյան տապան  -   Սպորտ