Իսրայելը մտադիր է ամբողջությամբ բացել օդային տարածքը


Իսրայելը մտադիր է ամբողջությամբ բացել օդային տարածքը

  • 24-06-2025 19:44:36   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ Իսրայելը առաջ է տանում իր օդային տարածքն ամբողջությամբ բացելու ծրագիրը՝ ավելացնելով թռիչքների քանակը, երկարացնելով օդանավակայանների աշխատանքային ժամերը և վերադարձնելով օտարերկրյա փոխադրողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ «Ես Իսրայելի օդանավակայանների վարչությանը հանձնարարել եմ պատրաստվել անվտանգ վերադարձի գործողության վերջին փուլին: Պլանը կիրականացվի երկու պայմանների պահպանմամբ՝ ներքին զորքերի հրամանատարության կողմից սահմանափակումների վերացում և անվտանգության ու հետախուզության մարմինների հետ համակարգում»,- նշել է Ռեգևը:

Նա հայտնել է, որ հունիսի 24-ին 24 չվերթ վայրէջք կկատարի «Բեն Գուրիոն» օդանավակայանում և 9 չվերթ Հայֆայում: Իսկ առավոտյան Մանո զբոսաշրջային նավը ժամանել է 1900 իսրայելցիներով: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը