«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերազինվել է լազերային վիրահատական նոր համակարգով


«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերազինվել է լազերային վիրահատական նոր համակարգով

  • 24-06-2025 19:49:52   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի և տեսողական այլ խնդիրները վերացնելու նպատակով «Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է լազերային վիրահատական նոր համակարգով, որը, շնորհիվ նորարարական տեխնոլոգիայի, հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունն անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս ավելի արագ: 
 
Համակարգն ունի նախավիրահատական ախտորոշման հնարավորություն, որը ճշգրտորեն ապահովում է դրա իրականացումը և հավաքված տվյալներն ինքնաշխատ կերպով փոխանցում է լազերային համակարգին:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն