ՏԿԵՆ-ում քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովի անցկացման հարցեր


ՏԿԵՆ-ում քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովի անցկացման հարցեր

  • 25-06-2025 17:55:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 17-21-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ, EITI) միջազգային ասոցիացիայի համաժողովի հերթական նիստը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ կազմակերպչական հարցեր։
 
Նախարարի տեղակալը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ԱՃԹՆ (EITI) միջազգային ասոցիացիային անդամակցում է 56 երկիր, որոնց ներկայացուցիչները այցելելու են Հայաստան։ Միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հայաստան են այցելելու նաև հանքարդյունաբերության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։
 
Առաջարկվել է համաժողովի ընթացքում կազմակերպել հանդիպումներ ներդրողների հետ, ներկայացնել շնորհանդեսներ, որոնցում արտացոլված կլինի Հայաստանի ներդրումային գրավչությունը։
 
 ՏԿԵՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն