Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել


Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • 26-06-2025 16:32:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
 
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը)»,- հաստատեցին Դատախազությունից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը