Միքայել Աջապահյանը պետք է ներկայանա Քննչական կոմիտե, որից հետո կալանքի միջնորդություն կներկայացվի. փաստաբան


Միքայել Աջապահյանը պետք է ներկայանա Քննչական կոմիտե, որից հետո կալանքի միջնորդություն կներկայացվի. փաստաբան

  • 27-06-2025 11:25:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ըստ ընթացակարգի, պետք է ներկայանա Քննչական կոմիտե:
 
Այս մասին Էջմիածնում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
 
Ներկայացնելով նշված ընթացակարգը, նա հավելել է, որ դրա համաձայն՝ այնուհետ պետք է կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան, դատարանն էլ ՝ քննի միջնորդությունը և որոշում կայացնի:
 
«Տեղեկացնեմ, որ Հայր սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված, կիրականացվի պաշտպանություն»,- նշել է փաստաբանը:
 
Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: 
 
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը