ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 2:1 ՀԱՇՎՈՎ<br /> ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԻՄԻՆ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 2:1 ՀԱՇՎՈՎ
ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԻՄԻՆ

  • 21-08-2008 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի ֆուտբոլի 2009թ.-ի երիտասարդական (մինչեւ 21 տարեկանների) առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով օգոստոսի 20-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Այն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Գոլերը խփեցին Աբդուլա Դուրատը (67-րդ րոպե), Կառլեն Մկրտչյանը (87-րդ րոպե) եւ Հենրիկ Մխիթարյանը (89-րդ րոպե): Հանդիպմանը ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության պատվիրակության անդամները: Պատասխան հանդիպումը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 10-ին Թուրքիայում: Սակայն այդ օրը կայանալու է Թուրքիայի եւ Բելգիայի ազգային հավաքականների հանդիպումը, եւ որոշվել է երիտասարդականների խաղն անցկացնել մեկ օր շուտ` սեպտեմբերի 9-ին: Մրցամարտը կայանալու է Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտում:
Նոյյան տապան  -   Սպորտ