Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով


Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

  • 28-06-2025 17:07:55   | Պակիստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։«Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով մեքենայով մխրճվել է զինվորների շարասյան մեջ», - գործակալությանը հայտնել է տեղական վարչակազմի ներկայացուցիչը:

Ոստիկանությունից լրատվամիջոցին փոխանցել են, որ պայթյունից տուժել է 29 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։ Փլուզվել է նաև երկու տան տանիք։

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը