Հյուրանոցներից և ռեստորաններից մինչև տեսարժան վայրեր և միջոցառումներ՝ Դուբայում արձակուրդի ընթացքում միշտ կարող եք ինչ-որ նոր բան հայտնաբերել: Անկախ նրանից, թե դուք առաջին անգամ եք այցելում Դուբայ, թե արդեն եղել եք, քաղաքի զբոսաշրջային առաջարկը անընդհատ զարգանում է: Պլանավորեք ձեր ամառային ճանապարհորդությունները, թարմացրեք Դուբայի անելիքների ցանկը սպասվող միջոցառումներով և ընտրեք բազմաթիվ նոր վայրեր, որոնք կարող եք այցելել ձեր ուղևորության ընթացքում:
Դուբայի փողոցներում հայտնվել է նոր էքսկուրսիոն ավտոբուս՝ Dubai On and Off-ը, որը շատ հարմար է դարձնում քաղաքը ուսումնասիրելու համար, քանի որ երթուղին ներառում է ութ գլխավոր տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Ապագայի թանգարանը, Դուբայի շրջանակը և Ոսկու շուկան: Ճանապարհային և տրանսպորտի վարչության (RTA) կողմից կազմակերպված Dubai On & Off ավտոբուսը հասանելի է յուրաքանչյուր 60 րոպեն մեկ Դուբայ առևտրի կենտրոնից և ապահովում է հեշտ կապ Դուբայ Քրիքի շուրջը գտնվող աբրա երթուղիների հետ։ Տոմսերի գինը մեկ անձի համար ամբողջ օրվա համար կազմում է 35 դիրհամ (AED), դուք կարող եք իջնել և նստել այնքան անգամ, որքան ցանկանում եք։
Dubai Mall Chinatown-ում վերջերս բացված House of Hype-ը, որը համատեղում է զվարճանքը, խաղերը, նորաձևությունը և խոհանոցը: Ավելի քան 100 հետաքրքիր զբաղմունք է սպասում նորաձևության սիրահարներին, երեխաներ ունեցող ընտանիքներին, սկսնակ աստղերին և տեսախաղերի սիրահարներին։ Ներսում կան 18 իմերսիվ և 50 խաղային գոտիներ, 55 հարթակ բովանդակություն ստեղծման համարր, 14 խանութ-սրահներ և վեց ռեստորաններ:
Jumeirah-ի ափամերձ շրջանում նոր տեսարժան վայր է հայտնվել՝ Marsa Al Arab Walk գեղատեսիլ զբոսավայրը, որը գտնվում է նոր շքեղ Jumeirah Marsa Al Arab հյուրանոցի հարևանությամբ: Զբոսայգու երկայնքով կան այնպիսի հայտնի ռեստորաններ, ինչպիսիք են Public-ը, SALT-ը և Meat The Fish-ը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարաններ դեպի լեգենդար Burj Al Arab-ը և մարինայում կայանած զբոսանավերը։
Ain Dubai Ferris Wheel-ը պաշտոնապես վերաբացվել է, և չնայած այն նոր տեսարժան վայր չէ, բայց միևնույն է այն շարունակում է մնալ պարտադիր այցելության վայր ցանկացած զբոսաշրջիկի ցանկում։ Գտնվելով Bluewaters կղզում, այս հսկա անիվը, որի բարձրությունը 250 մետր է, իր տեսակի մեջ ամենաբարձրն ու ամենամեծն է աշխարհում։ 38 րոպե տևողությամբ ուղևորության ընթացքում բացվում են շքեղ պանորամային տեսարաններ՝ Դուբայի ծովափնյա գծից մինչև ժամանակակից Dubai Marina թաղամասը, ինչպես նաև հայտնի տեսարժան վայրերը, ներառյալ Burj Al Arab-ը, Palma Jumeirah կղզին և Burj Khalifa երկնաքերը:
Swingers Crazy Golf-ը հետաքրքիր գոլֆի ակումբ է, որը գտնվում է Այն Դուբայի մոտակայքում ՝ Բլյուվոթերս կղզում: Այս 22,000 քմ տարածք զբաղեցնող տարածքում կան երեք ինը անցքանի մինի գոլֆի դաշտեր, կարող եք ընտրել՝ Օդապարիկ, Ջրային անիվ և Ժամացույցի աշտարակ, որոնցից յուրաքանչյուրը կառուցված է յուրահատուկ և բարդ դասավորությամբ՝ օղակներով, ուռուցիկներով և նույնիսկ շարժվող խոչընդոտներով, որոնք ապահովում են զվարճալի ժամանակ յուրաքանչյուր այցի ընթացքում: Գոլֆի մեկ խաղափուլի արժեքը մեկ անձի համար կազմում է 80 դիրհամ (AED) և տևում է մոտ 30-40 րոպե։
Դհոու նավով զբոսանքը (Dhow Cruise) Դուբայում այցելուների համար ամենատարածված զբաղմունքներից մեկն է, և կա մի նոր տարբերակ, որը վերաիմաստավորում է ավանդական գործունեությունը: «Nara on the Sea»-ը անցկացվում է Lady Nara նավի վրա՝ շքեղ առագաստանավ է, որն ունի վերևի ու ներքևի հարկերում ճաշասենյակներ, սրահ ու ժամանակակից խոհանոց։ Հյուրերը կարող են ամրագրել երկժամյա նավարկություն՝ կամ մայրամուտի, կամ ընթրիքի ժամանակ, և վայելել համեղ ուտեստներ և Դուբայի երկնաքերերի և քաղաքի նշանավոր վայրերի տեսարանները։
Գտնվելով Դուբայի Mandarin Oriental Jumeira ափին, Casa Amor հյուրանոցը Ֆրանսիայի հարավից Դուբայ է բերում բոհեմական լողափնյա տան մթնոլորտ: Այցելուները կարող են ակնկալել մշակույթների միաձուլում՝ ֆրանսիական համերի և նուրբ լատինաամերիկյան ազդեցությունների համադրությամբ ճաշացանկով, սպիտակեցված փայտից պատրաստված դեկորով՝ հողային հյուսվածքներով, և ջերմ, կենսուրախ մթնոլորտով՝ այս ամենը շրջապատված գեղեցիկ Պարսից ծոցով:
Ushuaïa Dubai Harbour Experience փառատոնը քաղաք է բերում Իբիցայի մթնոլորտը: 18,000 տեղանոց բացօթյա վայրը կհյուրընկալի երաժշտության աշխարհի ամենահայտնի անուններից մի քանիսին, ինչպիսին է սուպերաստղ DJ Քելվին Հարիսը, ով բացման երեկոյի գլխավոր դերակատարն էր:
Փորձեք ձեր ճարպկությունը Activate-ում՝ City Centre Mirdif բազմազան զվարճալի կենտրոնում: Այս փորձառությունը համատեղում է բարձր տեխնոլոգիական խաղերը ֆիզիկական ակտիվության հետ՝ առաջարկելով ավելի քան 50 առաջադրանք, ներառյալ TikTok-ի հայտնի Mega Grid-ը։ Առաջադրանքներն ունեն 10 մակարդակ՝ հեշտից մինչև շատ բարդ, դուք կարող եք խաղալ ընկերներիդ հետ կամ նրանց դեմ։
Five Iron Golf Dubai-ը, որը բացվել է Westin Dubai Mina Seyahi Beach Resort & Marina-ում, առաջարկում է գոլֆի, ժամանցի և առողջ ապրելակերպի համադրություն։ Կենտրոնը ներառում է 17 Trackman սիմուլյատորներ, ռեստորան, ինը անցքանի մինի գոլֆի դաշտ և տեռաս, ծածկված գոլֆի խաղադաշտ և գոլֆի վրա հիմնված ֆիթնես ստուդիա:
Ալ Քուոզում բացվել է Loco Bear-ը՝ հսկայական փակ զվարճանքի կենտրոնը: Այն առաջարկում է զվարճալի ժամանցի մի շարք հնարավորություններ ամբողջ ընտանիքի համար, այդ թվում՝ բատուտի վրա ցատկ, հարթակներ լազերթագ խաղալու համար և ինտերակտիվ բոուլինգ:
Dubai Mall-ում գտնվող Boo Boo Laand-ը մանկական զվարճանքի կենտրոն է, որը ներառում է ավելի քան 30 ակտիվություն չորս տարբեր գոտիներում, այդ թվում՝ Snowpark-ը, Super Slide-ը, ֆուտբոլային մարզադաշտը և Princess Zone-ը: