Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում


 

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

  • 01-07-2025 16:12:52   | Իտալիա  |  Սպորտ

Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։
 
Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, 38 կգ), Արայիկ Նաթանյանը (Մ13, 64 կգ), իսկ Ալբերտ Գաբրիելյանը (Մ10, 38 կգ), Սարգիս Ավետիսյանը (Մ16, 52 կգ) և Նարեկ Շմավոնյանը (Մ16, 54 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։
 
Նշենք, որ մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի բոլոր անդամները հայրենիք են վերադառնում մեդալով։
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ