ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 13,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


 

ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 13,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 20-08-2008 18:20:00   | Թուրքիա  |  Սպորտ
ՄԵՐՍԻՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Մերսին քաղաքում օգոստոսի 17-ին մեկնարկել է մինչեւ 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադան: 18 երկրների 26 թիմերից 7-ը ներկայացնում է Թուրքիան, 2-ական` Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Շվեյցարիան: Հայաստանի հավաքականի կազմում են Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը, Հայկ Վարդանյանը եւ Հայկ Թամազյանը: Խաղացվել է 4 փուլ: Հայ շախմատիստները 13,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Նոյյան տապան  -   Սպորտ