ՍՏԵՓԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԽՈՒԼ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


 

ՍՏԵՓԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԽՈՒԼ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 19-08-2008 20:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Խուլերի մշակույթի պալատում սեպտեմբերի 18-ին ավարտվեց խուլերի աշխարհի առաջնության ծրագրով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Ստեփան Հարությունյանը (60 կգ): Նա հաղթեց բոլոր մրցակիցներին եւ անցավ եզրափակիչ: Վճռական փուլում Ստեփանը առավելության հասավ Մահմուդ Բեիգիզաադեհի նկատմամբ (Իրան), գրավեց առաջին տեղը եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Աշխարհի նախկին չեմպիոն Ազիզ Ամոյանը (74 կգ) այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով: Պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեց Ժորա Գրիգորյանը (66 կգ): Սեպտեմբերի 19-ին մրցաշարում հանգստի օր է հայտարարված, իսկ սեպտեմբերի 20-ից մրցագորգը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին:
Նոյյան տապան  -   Սպորտ