Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին


 

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին

  • 05-07-2025 15:19:46   | Հայաստան  |  Սպորտ

 
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին, որը տեղի կունենա հուլիսի 6-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում: 
 
Առաջին խաղափուլում Էլինան կխաղա Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (վարկանիշ՝ 2030) դեմ:
 
Լիլիթը կխաղա Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի (վարկանիշ՝ 2054) դեմ:
 
Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 7 խաղափուլով:
 
Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
 
Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի հունիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:
 
 Հայաստանի շախմատի ֆեդերացիա
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ