ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ<br /> ՀԱՅՐԵՆԻՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ՀԱՅՐԵՆԻՔ

  • 19-08-2008 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հազարավոր մարզասերներ դիմավորեցին Պեկինից վերադարձած Հայաստանի օլիմպիականններին: Նրանց մեջ էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (55կգ), ծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (69կգ), Գեւորգ Դավթյանը (77կգ) եւ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (85կգ), որոնք 29-րդ օլիմպիական խաղերում գրավեցին 3-րդ պատվավոր տեղը եւ արժանացան բրոնզե պարգեւների: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դափնե պսակներ հանձնեց մրցանակակիրներին, մարզիչներին եւ մեծարանքի խոսքեր հղեց նրանց: Օլիմպիականներին նաեւ ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Մարզիկների անունից շնորհակալություն հայտնելով կառավարությանը, մարզական կազմակերպությունների ղեկավարներին եւ մարզիչներին, ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը խոստացավ, որ իրենք նորանոր հաղթանակներով առավել կամրապնդեն հայրենական սպորտի հեղինակությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ