ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ


 

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

  • 07-07-2025 19:21:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։
 
Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով և դիպուկահար հրացանով հրաձգությունից, 2 ոսկե մեդալ՝ «կողմնորոշում» վարժությունից։
 
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, որը մեդալներ է հանձնել հաղթողներին ու մրցանակային տեղեր զբաղեցրածներին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն