Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ


 

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

  • 08-07-2025 17:45:05   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am  Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։
 
Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն:
 
Զելենսկին պարբերաբար ստորագրում է պատժամիջոցների մասին հրամանագրեր ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների և ընկերությունների դեմ, որոնց Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մեջ: Նախարարություններն ու գերատեսչությունները մշակում են պատժամիջոցների ցուցակներ, ներկայացնում առաջարկներ, ապա Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կայացնում է համապատասխան որոշումներ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը