Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Play2festival-ի մասնակիցներին


 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Play2festival-ի մասնակիցներին

  • 08-07-2025 19:25:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Play2festival»-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ:
 
Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական կիթառի փառատոնի մասնակիցները Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի կիթառի պրոֆեսոր Քրիստոֆեր Սթելի գլխավորությամբ, Վիդա քառյակի անդամների հետ միասին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն