ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՆՎԱՃԵՑ 5-ՐԴ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՆՎԱՃԵՑ 5-ՐԴ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

  • 15-08-2008 22:00:00   | Չինաստան  |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի թիմը օգոստոսի 15-ին նվաճեց 5-րդ բրոնզե մեդալը` շնորհիվ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի: Նախորդ օրը հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւն էր մեր թիմի հաշվին գրանցել 4-րդ բրոնզե մեդալը: Իսկ մինչ այդ Պեկինի օլիմպիադայում Հայաստանը նվաճել էր երեք մեդալ. ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ ըմբիշ Ռոման Ամոյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:
Նոյյան տապան  -   Սպորտ