Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ Ավանեսյան
11-07-2025 19:11:31 | Հայաստան | Մեկնաբանություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում եմ ունեցել կարևորագույն մի թեմայով.
նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը:
Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել լուծումներ:
Գիտեք, հատկապես կաթվածի դեպքում ամեն ժամը վճռորոշ կարող է լինել պացիենտի կյանքի համար, ուստի շատ կարևոր է Երևանից հեռու գտնվող Սյունիքի մեր քաղաքացիների համար հասանելի դարձնենք կենսական այս ծրագիրը:
Կաթվածի ազգային ծրագիրը հասցրել ենք ներդնել Երևանում, Գյումրիում, Վանաձորը հեռաբժշկության միջոցով միացել է այս ծրագրին:
Այս մարզերում արդեն ունեցած հաջողված փորձը պետք է ներդնենք նաև մեր այլ մարզերում:
Կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող թրոմբէկտոմիան և թրոմբոլիտիկ թերապիան պետական պատվերի շրջանակում պետք է հասանելի դառնա մեր քաղաքացիներին հենց իրենց մարզում»: