Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


 

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

  • 12-07-2025 16:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։
 
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին,
◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին 5-ին և 7-ին,
◾️ Շենգավիթում՝ հուլիսի 8-ին,
◾️ Արաբկիրում՝ հուլիսի 2-ին, 3-ին, 5-ին և 8-ին։
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն