Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
17-07-2025 17:50:03 | Հնդկաստան | Մեկնաբանություն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
«Նյու Դելի
Հուլիսի 17
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ:
Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ»: