ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ 2008Թ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ԽԱՂԵՐՈՒՄ
12-08-2008 22:00:00 | Չինաստան | Սպորտ
ՊԵԿԻՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը այսօր առաջին
մեդալները տարավ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Ռոման Ամոյանը բրոնզե
մեդալը նվաճեց 55 կիլոգրամ քաշային կարգում, իսկ ծանրամարտի
տղամարդկանց մրցաշարում Տիգրան Մարտիրոսյանը երրորդը ճանաչվեց 69
կիլոգրամ քաշային կարգում:
Ինչպես հաղորդում է «Ազատությունը», երրորդ տեղի համար
պայքարում Ռոման Ամոյանը 3:0, 5:0 հաշվով առավելության հասավ
կուբացի Յանիեր Հերնանդեսի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ամոյանը
պարտություն էր կրել ադրբեջանցի Ռովշան Բայրամովից` 2:7, 1:4
հաշվով: Ծանրամարտում 69 կիլոգրամ քաշայինների մեջ օլիմպիական
չեմպիոն դարձավ Չինաստանը ներկայացնող Լիաո Հուին, իսկ արծաթե
մեդալին արժանացավ ֆրանսիացի Վենսելա Դաբայա-Թիենչյոն: