Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ


 

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ

  • 17-07-2025 18:20:14   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ:
 
Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը:
 
Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։
 
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա դերը տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Կարևորվել է նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ:
 
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն