Սարուխան գյուղի բնակչուհու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս


 

Սարուխան գյուղի բնակչուհու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

  • 18-07-2025 10:55:59   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։
 
Հանգամանքները պարզվում են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն