3D ակնոցների գները իջել են մինչեւ 10 ԱՄՆ դոլարի


 

3D ակնոցների գները իջել են մինչեւ 10 ԱՄՆ դոլարի

  • 07-04-2011 16:11:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 Մայիսի 1-ից Samsung ընկերությունը շուկա կարտահանի 3 D SSG-3100GB մոդելի ակնոցներ աննախադեպ ցածր գնով` 50 ամերիկյան դոլար նախկին 130-ի փոխարեն: Ինչպես տեղեկացնում է hifinews.ru-ն, 2011թ.-ի սկզբից Samsung ընկերության խանութները 3D ֆորմատով հերուստացույց գնելու դեպքում հաճախորդին նվիրում են մեկ զույգ 3D ակնոցներ: Դրանից հետո տեղի ունեցավ 3D ակնոցների գների կտրուկ նվազում: Vizio ընկերությունը 3 D ակնոցները սկսեցին վաճառել 30 ամերիկյան դոլար, իսկ LG-ն իջեցրեց գներն ընդհուպ մինչեւ 10 ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ