Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա


 

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

  • 22-07-2025 13:00:31   | Գերմանիա  |  Սպորտ

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։
 
22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը հաղթահարել է 54,66 վայրկյանում։
 
Հայաստանն Ունիվերսիադային մասնակցում է 18 մարզիկով, որոնք ներկայացնում են 7 մարզաձևեր։
Պայքարն արդեն ավարտել են թաեքվոնդոիստներ Մելինե Հովհաննիսյանը (57 կգ), Դավիթ Թորոսյանը (68 կգ), գեղարվեստական մարմնամարզիկներ Ջուլիետա Ավետիսյանը և Սիլվա Սարգսյանը, սուսերամարտիկ Դարիա Մալիշևան։
 
Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կավարտվեն հուլիսի 27-ին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ