Ավշար համայնքի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի ավելի քան 22 մլն դրամ հօգուտ պետության


 

Ավշար համայնքի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի ավելի քան 22 մլն դրամ հօգուտ պետության

  • 22-07-2025 14:50:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է:
 
Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն