Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Սիրիայի բաժանման փորձերի մասին


 

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Սիրիայի բաժանման փորձերի մասին

  • 22-07-2025 19:36:13   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:«Մենք զգուշացնում ենք, որ  որևէ ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։ Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ։ Մեզ համար նման գործողությունները համարվում են ուղղակի սպառնալիք, և Թուրքիան կարձագանքի համապատասխանաբար»,- նշել է նախարարը։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը