Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղիով. Ավինյան


 

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղիով. Ավինյան

  • 23-07-2025 13:29:24   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոն էր:
 
Որպես Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուզում եմ ընդգծել, որ համալսարանը վերջին տարիներին հետևողականորեն քայլել է նորացման ուղով։ Մենք կարողացել ենք ձևավորել կրթական, գիտական և տեխնոլոգիական այնպիսի միջավայր, որտեղ մեր ուսանողները ստանում են ոչ միայն ժամանակակից գիտելիք, այլև գործնական հմտություններ և ինքնավստահություն։
 
Վերջին տարիների ընթացքում մենք բարելավել ենք ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ներդրել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդել կապերը միջազգային գործընկերների հետ։ Արդյունքում՝ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխիկական համալսարանի շրջանավարտն այն մարդն է, ով կարող է իր գիտելիքը վերածել արդյունքի։
 
Սիրելի՛ շրջանավարտներ,
վստահ եմ՝ դուք կգտնեք ձեր տեղը կյանքում՝ ոչ միայն որպես մասնագետներ, այլ նաև որպես ստեղծող ու պատասխանատու քաղաքացիներ»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն