Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան


 

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

  • 24-07-2025 12:46:35   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի վերլուծությունից (նրա մտքերը լսում ենք միայն որպես Կրեմլի խոսափող) մի կարևոր արձանագրում պետք է անել. Ռուսաստանի և ԱՄՆ֊ի միջև սիրավեպը ավարտվել է, Մոսկվան այլևս չի վստահում Թրամփին, չի կիսում նրա հետ աշխարհը, ԱՄՆ֊ը չի համարում նույն արժեքներ կրող երկիր, իսկ Եվրոպային սատանա, էլ չի աղոթում Թրամփի համար, որը ըստ գեղեցկուհու` ուզում է ՌԴ <<դաշնակից>> Իրանի վրա հարձակվել և ՌԴ֊ին հեռացնել տարածաշրջանից։ Կարճատև սիրավեպ էր...

Նկատել եմ, որ Իրանի փոխարեն Հայաստանի հանդեպ իր մտահոգությունները մշտապես հայտնում է Ռուսաստանը, որը ինքը չի հարգում Իրանի կարմիր գծերը` <<Զանգեզուրի միջանցքի>> վերաբերյալ և անդադար պահանջում է այդ միջանցքը Հայաստանից։ Իսկ Իրանի վրա հարձակման օրերին պարզեցին, որ ոչնչով չեն կարող օգնել. միայն Մեդվեդևն ասաց, որ Թեհրանին միջուկային զենք կտա, հետո հերքեց իր գրառումը։ 
 
Ամուսնուն էլ գցել ա կոմայի մեջ, որ կյանքը վայելի։) Հանենայնդեպս, դեմքին այն նույն ժպիտն է, որով 2020 թվականին խոսելով հայ զինվորների մահվան և Արցախի վրա հարձակման մասին ասում էր, որ Հայաստանը շուտով կորցնելու է իր պետականությունը։ 5 տարի է դա է երազում անհույս...»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն