Տիգրան Ավինյանը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթին, պատմել Երևանի թվային վերափոխման մասին


 

Տիգրան Ավինյանը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթին, պատմել Երևանի թվային վերափոխման մասին

  • 26-07-2025 12:15:24   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել կից կատարելով հետևյալ գրառումը.

«Երեկ մասնակցեցի Սևան ստարտափ սամմիթին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին: 

2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ, իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։ 
 
▫️ Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք, 
 
▫️ Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը,
 
▫️Հիմնել ենք միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։
 
Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում»,։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն