Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել


 

Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

  • 28-07-2025 10:46:10   | Հայաստան  |  Սպորտ

 
Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում։
 
Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցչից։
 
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը և 80 կգ Գրիշա Դիլանյանը դարձել են արծաթե մեդալակիր։
 
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել՝
 
40կգ Ալեն Նալբանդյանը,
 
50կգ Գագիկ Մանուկյանը,
 
60կգ Սամվել Սարդարյանը,
 
66կգ Սայաթ Թումանյանը և 70կգ Ալեքսանդր Առուստամյանը։
 
Մեր ընտրանին թիմային պայքարում 3-րդն էր։ Սերբիայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
 
 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ