Ալիևի օգնականի հայտարարությունն իրականում շատ վտանգավոր է. Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին. Լևոն Զուրաբյան


 

Ալիևի օգնականի հայտարարությունն իրականում շատ վտանգավոր է. Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին. Լևոն Զուրաբյան

  • 28-07-2025 16:36:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ»:

Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի  քարոզիչները հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց:
 
Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո: 
 
Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել: Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին»:
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Flevon.zourabian%2Fposts%2Fpfbid02VGQjhMSor4noiFtjUjHZXoK1pTzTUF4HJRFK4M1opCxYRzmtTr14wB81BjSwzgh1l&show_text=true&width=500" width="500" height="335" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն